
«Կարգին Հայկոյի օրերը հաշված են». ինչ է կատարվել…
Սիրված դերասան Հայկ Մարությանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ կեցվածքով ու մշտապես եղել է երկրում կատարվող անարդարությունների մասին բարձրաձայնողներից մեկը:
Հիշեցնենք, Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) ֆեյսբուքյան իր էջում վերջերս մի լուսանկար էր հրապարակել՝ գրելով հետևյալը.
«Պետությունը կառուցելիս, գոնե պետք է մի քիչ սիրել այն…
Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները `ֆինանսների նախարարի և փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրեքի կոպտագույն խախտմամբ կայանված են հետիոտնի անցումին կպած:
Այսպիսով նրանք փակում են տեսանելիությունը, և այս աշխուժ տուրիստական և հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության:
Չգիտեմ գիտակցաբար թե ոչ, բայց այսպիսով նախարարը և փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը:
Պարոն վարչապետ, խնդրում եմ հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը և որն ավելի կարևոր է` մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ»:
Դերասաններ Հայկ Մարությանն ու Սերգեյ Դանիելյանը Ֆրանսիայի հրապարակում են: Նրանք միացել են #ԻմՔայլը, #Մերժիր Սերժին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի ապրիլի 16-ի հավաքին:
Շարունակությունը՝ այստեղ