Ոստիկանությունն` Ալլա Լևոնյանին պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին

 

Ասեկոսե |Համացանցում հրապարակվել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին ուղղված` ամերիկաբնակ Գայանե Մանուկյանի բաց նամակը, ուր հեղինակն անդրադառնում է երգչուհի Ալլա Լևոնյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքին:
Հայտնում ենք, որ Ալլա Լևոնյանը 2017 թ. օգոստոսի 14-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գայանե Մանուկյան անունով օգտատերը Ֆեյսբուք սոցցանցում իրեն սպանության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է տվել:
Նյութերի նախապատրաստման փուլում ուսումնասիրվել են հաղորդման հետ կապված բոլոր հանգամանքները և օգոստոսի 24-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու որոշում է կայացվել:
Ինչ վերաբերում է բաց նամակում նշված` Shamshyan.com կայքի` իբր ոստիկանության «վերահսկողության տակ գտնվելու» մեղադրանքին, ապա հայտնում ենք, որ ոչ միայն այդ, այլև առհասարակ որևէ կայք, բացի Police.am-ից, ոստիկանության հետ որևէ առնչություն չունի:
Գայանե Մանուկյանի, այսպես ասած «հետախուզման» վերաբերյալհրապարակումների կապակցությամբ տեղեկացնենք, որ որևէ ԶԼՄ այդ հարցով ոստիկանություն չի դիմել, չի եղել գրավոր կամ բանավոր որևէ հարցում, ուստի և չի հետևել ոստիկանության որևէ պատասխան կամ պարզաբանում:
Եվ վերջապես, ինչ վերաբերում է նամակի հեղինակի` երգչուհուն ու նրա փաստաբանին «մերկապարանոց հայտարարությունների» համար քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջին, տեղեկացնում ենք, որ այդ կարգի հայտարարությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, և անձը իր շահերի պաշտպանության համար կարող է դիմել դատարան:

Check Also

Բիզնեսը գնային սրբագրումներ է անում. տնտեսագետը՝ շաքարավազի, բանանի և այլ ապրանքների էժանացման մասին.

Երկրում ստեղծված իրավիճակը ինքնաբերաբար բերել է նրան, որ որոշ շուկաներում բիզնեսը վերանայում է իր գնային ...

error: Content is protected !!