Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքի այս խարխուլ տունն այժմ վերանորոգված է. տեսեք ինչ տեսք ունի այն այսօր (լուսանկարներ)

ԼՂՀ ՊԲ զինծառայող, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի տունն այժմ վերանորոգված է: Քյարամը միշտ երազել էր, որպեսզի վերնորոգված տեսնի իր հայրական տունը, սակայն այդպես էլ չհասցրեց իր ձեռքերով վերակառուցել այն: Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրենց  վրա էին վերցրել  «Շեն Հոլդինգ» ընկերությունը, «Վիլլաշին» ՍՊԸ , ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունը՝ փոխանցելով 600 հազար դրամ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը ՝ 500 հազար դրամ և այլոք: Շինարարությունը սկսվել էր ապրիլի 12-ից և այսօր բնակարանն արդեն վերանորոգված է: Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը զոհվել  է Մարտակերտում՝  ապրիլին 1-ի լույս 2-ի գիշերը, գլխատվելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից։ Չորս օր տևած պատերազմը անդառնալի հետևանքներ  թողեց եզդի ընտանիքի վրա: Քյարամ Սլոյանը Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ իր զինակիցների հետ միասին կարողացավ երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Նշենք, որ 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։ Լիդա Եղիազարյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/619556/

Check Also

Ի՞նչ է կատարվում եղանակի հետ․ Գագիկ Սուրենյանի շտшպ հայտարшրությունը gնgել է բոլnրին. Ի՞նչ uպասել այu oրերին

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 18-ի գիշերը և ...

error: Content is protected !!