Առողջություն

Արդյունավետ ժողովրդական միջոց՝ մեջքի բոլոր տեսակի ցավերից ազատվելու համար

Գոյություն ունեն ձարխոտի (папоротник) հազարավոր տեսակներ, որոնք տարածված են ամբողջ աշխարհում:

Դեռ հին ժամանակներում մարդիկ արդեն գիտեին այս բույսի բուժիչ հատկությունների մասին և օգտագործում էին այն բարձեր և անկողնային այլ պարագաներ պատրաստելու համար:

Այս հին ժողովրդական միջոցն օգտագործվում էր նաև մկանային ցավերն ու հոդացավերը մեղմացնելու համար:

Հումքը, որպես կանոն, հավաքում էին աշնանը:

Ձարխոտի տերևներով պատրաստված բարձ՝ մեջքի բոլոր տեսակի ցավերից ազատվելու համար

Целебный папоротник : Включи настроение

Այս բարձը պատրաստելու համար անհրաժեշտ է չորացնել ձարխոտի տերևները, հեռացնել ցողունները և տերևներով լցնել բարձերեսը:

Այսպիսի չոր տերևներով լցված բարձերը համարվում են ամենից առողջարարը:

Այս բարձը բուժում է սպազմերը, հոդացավերը, ցավերը ռևմատիզմի և հոդատապի դեպքում:

Այսպիսի բարձի վրա ոտքերը դնելով՝ կարելի է ազատվել սրունքների մկանային ցավերից:

Ձարխոտի չոր տերևներով ու արմատներով վաննաները կօգնեն բուժել հոդատապը, ռևմատիզմը և նույնիսկ փտախտը (գանգրենա), իսկ կոշիկների մեջ լցրած չոր տերևները կնվազեցնեն ոտքերի քրտնարտադրությունը և կհանգստացնեն հոգնածության դեպքում:

Сорта папоротника: посадка, размножение и уход

Ձարխոտի թարմ տրևներով լցված բարձը կազատի աչքերի քորից և կբարելավի տեսողությունը:

Բացի այդ, գոտկատեղի ցավերը մեղմացնելու համար կարելի է ցավոտ հատվածին թարմ տերևներ դնել և սրբիչով փաթաթել, մինչև տերևների սևանալը:

Ձարխոտի արմատը կարելի է թրմել կոնյակի մեջ և ստանալ հիանալի դեղամիջոց հոդատապի և ռևմատիզմի դեմ:

Պարզապես հարկավոր է թուրմը քսել հիվանդ հատվածին և լավ տրորել:

Սակայն անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, քանի որ ձարխոտը պարունակում է որոշ թունավոր բաղադրիչներ, ուստի այն չի կարելի օգտագործել սննդի մեջ

Վերեվ
error: Չի կարելիիի !!