Առողջություն

Ծաղկակաղամբը պարունակում է այնպիսի կենսական հանքանյութեր, ինչպիսիք են` կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, կալիումը և մանգանը….

Սննդարար փաստեր: Ծաղկակաղամբը հիանալի աղբյուր է մի շարք վիտամինների` վիտամին C, K, B6, B1 (thiamine), B2 (riboflavin), B3 (niacin), E (alpha-tocopherol) ֆոլիևյան թթու (folic acid):

Ծաղկակաղամբը պարունակում է այնպիսի կենսական հանքանյութեր, ինչպիսիք են` կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, կալիումը և մանգանը: Ծաղկակաղամբի մեջ առկա է նաև սպիտակուց և ճարպեր` ոչ հագեցած ճարպեր և օմեգա 3 ճարպաթթուներ: Հիշեցնենք, որ ծաղկակաղամբում առկա է բնական շաքարի ավելի քիչ քանակություն, քան բրոկոլիում:

Գոյություն ունեն ծաղկակաղամբի հետևյալ տեսակները:

Կանաչ ծաղկակաղամբ: Կանաչ ծաղկակաղամբը հայտնի է նաև բրոկոծաղիկ անվանմամբ (broccoflower):

Նարնջագույն ծաղկակաղամբ: Նարնջագույն ծաղկակաղամբը շատ սննդարար է և պարունակում է ավելի շատ քանակությամբ վիտամին A, քան սպիտակ ծաղկակաղամբը:

Մանուշակագույն ծաղկակաղամբ: Այս ծաղկակաղամբի մեջ առկա հակաօքսիդանտներն անտոցիաններն են, որոնք տալիս են ծաղկակաղամբին այդ գունավորումը:

Ծանոթանանք ծաղկակաղամբի բուժիչ հատկություններին:

Հակաօքսիդանտ հատկություններ

Ծաղկակաղամբը պարունակում է վիտամին C, մանգան և այլ հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմին բաշխում են սննդարար նյութերը: Ծաղկակաղամբը պարունակում է ֆիտոքիմիական նյութեր` glucobrassicin, glucoraphanin, gluconasturtiian: Վերջիններս արտադրում են հակաքաղցկեղային ֆերմենտներ և պաշտպանում են մարմնի բջիջները թթվային սթրեսից (oxidative stress) և այն վնասից, որ պատճառում են ազատ ռադիկալները:

Սրտանոթային առողջություն

Նրանք, ովքեր ցանկանում են ունենալ առողջ սիրտ, սննդակարգում պետք է ներառեն այս հրաշալի բանջարեղենը: Ծաղկակաղամբը պարունակում է վիտամին K, որն ունի հակաբորբոքային հատկություններ: Ծաղկակաղամբի հաճախակի օգտագործումն ապահովում է արյան կանոնավոր շրջանառությունը, որն էլ իր հերթին՝ արյունատար անոթներում նպաստում է գլուկորաֆանինի արտադրմանը:

Վերջինս փոխակերպվում է իզոթիոկյանաթեսի, որն ակտիվացնում է հակաբորբոքային հատկությունները և կանխում արյան պատերի խցանումը: Սրա հետևանքով էլ արյունը սահուն շրջանառվում է, կանխվում է աթերոսկլերոզը:

Ստամոքսի խանգարումներ

++Ծաղկակաղամբը դիետիկ մանրաթելի աղբյուր է, որն օգնում է հեշտ մարսողությանը և հեռացնում տոքսինները մեր օրգանիզմից: Ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը կարող է հեռու պահել ստամոքսի խոցից և հաստ աղիի քաղցկեղից:

Առողջ ոսկորներ

Ծաղկակաղամբը պարունակում է վիտամին C, որը մեծ դեր ունի կոլագենի արտադրության ընթացքում: Կոլագենը պաշտպանում է հոդերը և ոսկորները բորբոքային երևույթներից: Բացի այդ, այն պարունակում է վիտամին K, որը կանխում է ոսկորների փշրվելը:

Պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Հետազոտությունները ցույց են տվել, որ ծաղկակաղամբի մեջ սուլֆորաֆեն կոչվող տարրն արդյունավետ է ուլտրամանուշակագույն ճառագայթներից մաշկը պաշտպանելու գործոնում: Այն պաշտպանում է մարմինը բորբոքումներից, մաշկի քաղցկեղից և բջիջների վնասվելուց:

Մակուլադեգեներացիա

Ծաղկակաղամբը հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, որոնք արդյունավետ են կանխելու համար տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիա հիվանդությունը;

Հիշեցնենք, որ այս հիվանդությունը կարող է պատճառ դառնալ կուրության: Ծաղկակաղամբի մեջ պարունակվող սուլֆորաֆեն տարրը պաշտպանում է ցանցաթաղանթի հյուսվածքներն այն վնասից, որը հասցնում է թթվածնային սթրեսը: Ծաղկակաղամբն իր օգտակար հատկություններով կարող է կանխել տեսողության վատացումը և կատարակտը:

Արյան բարձր ճնշում

Ծաղկակաղամբի մեջ առկա գլուկորաֆանինի և սուլֆորաֆանի հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկությունները LDL խոլեստերինի և ընդհանուր խոլեստերինի մակարդակը նվազեցնում են, ինչպես նաև կրճատում են թթվածնային սթրեսը:

Ծաղկակաղամբը բարձրացնում է HDL խոլեստերինի մակարդակը և իջեցնում արյան ճնշումը: Ի հավելումն սրա, մանրաթելը և Օմեգա 3 ճարպաթթուները, որոնք առկա են ծաղկակաղամբի մեջ, նույնպես իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և կանխում զարկերակների պատերի կարծրացումը:

Էլեկտրոլիտի հավասարակշռություն

Ծաղկակաղամբը պարունակում է կալիում, որը մարմնի ամենակարևոր էլեկտրոլիտներից մեկն է: Դրա շնորհիվ կանոնավոր կերպով աշխատում է նյարդային համակարգը, կատարվում է նյարդային ազդանշանների փոխանցում և կրճատում:

Վերեվ
error: Չի կարելիիի !!