Խոհանոց

Ջեռոցում պատրաստված համեղություն

Բաղադրությունը

  • 750 գ կարտոֆիլ,
  • 300 գ աղացած միս,
  • 1 հատ ձու,
  • 1 հատ լոլիկ,
  • 150գ պինդ պանիր,
  • մայոնեզ,
  • 1 հատ սոխ,
  • 100 գ թթվասեր,
  • 3 ճաշի գդալ ջուր
  • քաղցր կարմիր պղպեղ,
  • աղ,
  • սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լվանալ, մաքրել և կլոր կտրել:

Ձևամանի հատակին ձեթ քսել , առաջին շերտում դնել կտրատված կարտոֆիլը, վրան աղ, սև և կարմիր պղպեղ շաղ տալ ու խառնել:

Թթվասերը և ջուրը խառնել, լցնել կարտոֆիլի վրա:

2-րդ շերտում դնել կիսաշրջանով կտրատված սոխը:

Այնուհետև աղացած մսի մեջ ավելացնել, ձու, աղ, սև և կարմիր պղպեղ, լավ խառնել ու լցնել որպես 3-րդ շերտ:

Այնուհետև լոլիկ կտրատել շարել վրան, մայոնեզ ու քերված պանիր շաղ տալ, և եփել 55-60 րոպե 180-200 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Վերեվ
error: Չի կարելիիի !!