Առողջություն

Մենք պարտվում ենք վիրուսի դեմ այս պատերազմում. հոկտեմբերին ունենալու ենք վարակի տարածման նոր հակառեկորդ. Գագիկ Միրիջանյան

Իրավիճակը ոչ միայն ես, այլև բոլորը գնահատում են՝ շատ-շատ վտանգավոր, այս պահին էլ դեռ գրանցում ենք հակառեկորդներ և մինիմում մեկ ամիս, ցավոք սրտի շարունակելու ենք գրանցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեպքերին:

«Այս պահի դրությամբ միակ ճիշտ որոշումը կլինի՝ հստակ պատկեր ունենալ, իմանալ, թե ինչ ծավալի հետ գործ ունենք. այսինքն՝ պետք է ավելի մեծ քանակությամբ, լայնամասշտաբ իրականացվի թեստավորումը: Նաև պետք է որոշվի այն մարդկանց քանակը, որոնք ասիմպտոմ են եղել և այսպես ասած՝ վարակը նրանց համար մնացել է հետևում: Սա պետք է արվի, որ ավելի ռացիոնալ պլանվորենք մեր առողջապահական համակարգը: Մենք հիմա ընկած ենք վարակի հետևից, պետք է փորձենք գոնե հավասարավենլ վարակին, որ երբ աշնանն ալիքն ունենանք ավելի պատրատսված լինենք»,- նշեց նա:

Միրիջանյանի կարծիքով՝ այս ամենի հետևանքն ու պատճառն այն է, որ հակահամաճարակային ընդունված կանոնները չեն պահպանվել, եղել են համակարգային խնդիրներ, ինչի հետևանքով, մարդիկ, որոնք պահպանել են ցուցումները, այսօր հիվանդացած են: «Հիմա պարզել, թե ամբողջովին մեկուսացած մարդը, որը հնարավոր է մեկ-երկու անգամ, կանոնները պահպանելով, խանութ գնացած լինի, ինչպես է վարակվել, անիմաստ է և անհնար, ուստի, այս պահին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք զուտ բուժական պրոցեսի համար, այսինքն՝ հզորացնենք հիվանդանոցային համալիրները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե այս հակառեկորդների ֆոնին պետք է արտակարգ ռեժիմի խստացման գնանք, Միրիջանյանը նշեց, որ դա կտա դրական արդյունք: «Առողջապահական տեսակետից միայն կողմ եմ դրան, երկու ամիս առաջ էլ պետք է խիստ ռեժիմ լիներ, երեք ամիս առաջ էլ, բայց այստեղ տնտեսագետներն էլ պետք է գնահատական տան, թե դա ինչպես կազդի տնտեսության վրա:

Նա նշեց, որ բացթողումների պատճառով, հիմա արդեն հնարավոր չէ գտնել վարակի օղակը: «Էլի եմ ասել, որ առողջպահական համակարգը սև-սպիտակի բաժանել չի կարելի: Իրավունք չունի համակարգը բաժանվել: Կրկին հարկ եմ համարում ընդգծել՝ պետք է գնանք համատարած թեստավորման, դա տալու է հստակ այսօրվա պատկերը: Ո՞վ է ասել, որ 2000-3000 թեստ պետք է արվի օրեկան: Հակառակը, պետք է համատարած արվի, ապա դրանից հետո պետք է հստակ քարտեզագրվեն մարզերը և Երևան քաղաքի»,- ասաց նա:

Միրիջանյանը հիշեցրեց, որ այս պահի դրությամբ ամենաբարձր մակարդակով էլ հայտարարվում է, որ COVID-ի դեմ պատերազմը դեռ պարտվում ենք, գրանցում ենք հակառեկորդներ: «Հոկտմբերին ունենալու ենք երկրորդ ալիքը, չգիտեմ արժի համարակալել մեր դեպքում, թե ոչ, բայց այդ ալիքը սպասվում է, մենք այսօր կատաստրոֆիկ վիճակ ունենք, ինչը չենք հերքում: Եվ դա, այո, համակարգում եղած բացթողման արդյունք է, եթե հիմա մենք ունենք 25 հազարից ավելի դեպք և քննադատություններից հետո ենք միայն բուժահստատությունների վերապրոֆիլավորումների մասին մտածում և նույնիսկ վերապրոֆիլավորումներից հետո չեն հասցնում, դա ինչի արդյուքն է եթե ոչ բացթողումների»,- ասաց նա և ընդգծեց.

«Մենք վազում ենք վիրուսի հետևից և եթե ընդունում ենք, որ սա պատերազմ է, մենք պարտվում ենք պատերզմում»:

Միրջիանյանը նաև նշեց, որ դեռ COVID-ից մահվան դեպքերն էլ են շատանալու: Այլ երկրերից մասնագետների գալուն անդրադառնալով՝ բանախոսը նկատեց, որ դրական է, որ գալիս են, բայց պետք է այն երկրներից գան մասնագետներ, որոնք ունեն լավ արդյունք COVID-ի դեմ պայքարում, օրինակ՝ Վրաստանից, այդտեղ ամոթ ոչինչ չկա:

Ըստ Միրիջանյանի՝ նախարարությունը պետք է ստատիստիկա հրապարակի, թե COVID-ի դեմ պայքարում, որ ԲԿ-ն, ինչ արդյունք է գրանցել: «Բուժվածների քանակ տան այն ԲԿ-ներից, որոնք ամբողջովին պայքարում են Քովիդի դեմ, ապա բազմապրոֆիլ հիվանդանոցներից, որոնք որ բաժանմունքներ են բացել: Որովհետև գուցե պարզվի երկրորդ դեպքում ավելի լավ արդյունքներ են գրացնվում բուժման: Օրինակ՝ Այրվածքաբանության ինստիտուտը, որը COVID-ի դեմ է բուժում հիմա, այն նույնիսկ իր պրոֆիլով 50 հիվանդ չէր կարողանում ընդունել բուժեր, հիմա երկրորդ հիվանդանոցն է COVID-ի դեմ պայքարում: Պետք է այդ տվյալները վերլուծվի»,- հյատրարեց նա:

Մասնագետի խոսքով՝ պարետատան նիստից հետո էլ պետք է մասնագետները իրազեկման խոսք ասեն: «Բերել են «Անտարեսի» խմբագրին պարետատան նիստից հետո խոսում է, որ ի՞նչ: Այդտեղ պետք է գա լուրջ ակադեմիկ խոսի, պարզաբանի, ոչ թե մեկը գա, ասի՝ իմ հայրը մահացել է: Մենք ունենք փայլուն մասնագետներ, ակադեմիկներ, բայց բերում են տպագրատան տնօրենին, որն ասում է՝ հայրս մահացել է, դա ի՞նչ է տալիս, գյուղում ընտանիք կա, որտեղ երեք հոգի է մահացել COVID-ից, իրեն բերեք խոսացրեք: Լուսավորչական աշխատանքի կազմակերպում գիտական մասնագետների կողմից չեմ տեսնում: Ասում են՝ դիմակ կրեք, հա հասկացանք, իհարկե, պետք է կրենք, պետք է ախտահանենք ձեռքերը, բայց պետք է, օրինակ, բակերն էլ, տրանսպորտն էլ, փողոցներն էլ դեզինֆեկիցա արվեն»,- շեշտեց նա:

«Մենեջմենթի խնդիր կա, կազմակերպչական հարցերում եմ տեսնում խնդիր, բայց բժիշկները բուժաշխատողները ոչ թե ծափահարությունների են արժանի, որովհետև նրանք հերթական անգամ ապացուցեցին իրենց բարձր կլասը, իսկ մենեջմենթի տեսակետից կա բացթողում, եթե չունենայինք բացթողում, այլ թվեր կունենայինք»,- եզրափակեց նա:

Վերեվ
error: Չի կարելիիի !!