Առողջություն

Գիտնականները լուրջ կասկածներ ունեն՝ երեխաները կորոնավիրուսից տառապում են, բայց՝ այլ կերպ

Բրիտանացի բժիշկներն ուսումնասիրում են կորոնավիրուսի համավարակի և երեխաների մոտ ավելի ու ավելի հաճախ հանդիպող ծանր բորբոքային հիվանդությունների միջև կապը:

Երեխաները հիվանդանոց են ընդունվում բարձր ջերմությամբ ու բորբոքված անոթներով: Հիվանդությունը կոչվում է Կավասակի, որն ախտահարում է փոքր ու միջին անոթները, արտահայտվում է տենդով, մաշկի լորձաթաղանթի փոփոխություններով և անոթների ախտահարումով, որոնք կարող են առաջացնել թրոմբոզներ ու պատռվածքներ:

Առողջապահության նախարար Մեթ Հենքոքը ճեպազրույցի ժամանակ իր լուրջ մտահոգությունն է հայտնել և ասել, որ համապատասխան օրգանները լրջորեն հետազոտում են այդ խնդիրը:

Ընդ որում, Իտալիայում մեկ ամսում անոթների ծանր բորբոքմամբ հիվանդանոց է դիմել ավելի քան 20 պացիենտ, ինչը 6 անգամ ավելի է սովորական ցուցանիշից: Այդ երեխաներից միայն մի քանիսն են վարակված եղել կորոնավիրուսով: Առաջիկայում գիտնականներն ու բժիշկները պետք է ապացուցեն՝ արդյոք այս երկու հիվանդությունները կապ ունեն իրար հետ:

Կավասակի հիվանդությունը 16 տարի առաջ դարձյալ կապվում էր մեկ այլ կորոնավիրուսի հետ, թեև ծանրակշիռ ապացույցներ չեն գտնվել:

Վերեվ
error: Չի կարելիիի !!