Հետաքրքիր

Կոտայքում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցն անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Կոտայքի մարզում երեկ՝ հունիսի 29-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ 45-ամյա Թամարա Աֆյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վարորղը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» ԲԿ, եւ բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է ԲԿ, որտեղ ճանապարհին մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հետիոտնը անցնելիս է եղել ճանապարհի թույլատրելի հատվածով՝ հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ վարորդը վրաերթի վայրից մոտ 50-60 մետր առաջ է ընթացել, բախվել երկաթե էլկետրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի երթեւեկելի գոտում:

Վարորդը քաղաքացիներին հայտնել է, որ չի նկատել վրաերթի ենթարկվողին, քանի որ անվտանգության բարձիկները բացվել են ու փակել իր տեսադաշտը:

Վերեվ
error: Չի կարելիիի !!