Без рубрики

«…Բայց ինչ լավ զույգ ենք «մաշնես» ու ես»․ Իրինա Այվազյանի նոր լուսանկարը

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը շատ ակտիվ է իր միկրոբլոգում։ Նա ամեն օր նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, որոնցում հետեւորդների եւ երկրպագուների հետ կիսվում է առօրյայի, ժամանցի, ճանապարհորդությունների մասին։ Այս անգամ նա նոր լուսանկար է հրապարակել, որում  ներկայացել է լողավազանից։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Իրինան առօրյա կերպարում է։ Նա կրում է սեւ թափանցիկ բլուզ, նույն երանգի տաբատ։ Կերպարն ամբողջացնում են դեղին բարձրակրունկները։ Իրինան հավաքել է վարսերը, քնքուշ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա հումորային գրառում է կատարել՝ գրելով․ «…Բայց ինչ լավ զույգ ենք «մաշնես» ու ես»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինան լողավազանում էր։ Նա կրում էր սեւ գույնի հանդերձանք։ Թաց վարսերն արձակված էին, առանց շպարի էր։

Վերեվ
error: Չի կարելիիի !!