Առողջություն

Վտանգավոր թոքաբորբի 8 նշան

Թոքաբորբի ախտանիշների մեծամասնությունը սխալմամբ ընկալվում է որպես մրսածության եւ գրիպի նշաններ: Մեծ Բրիտանիայից փորձագետները 8 առիթ են նշել իր կամ մերձավորների մոտ թոքերի բորբոքում կասկածելու եւ ժամանակին բուժում սկսելու համար:

1. Հազ: Այսպես կոչված թաց հազը թոքաբորբի դասական ախտանիշ է: Բակտերիական թոքաբորբի դեպքում օրգանիզմում կանաչ կամ դեղին խորխ է առաջանում: Այն կարող է արյան կաթիլներ պարունակել, ինչը կապված է թոքային հյուսվածքում պաթոգենների հայտնվելու հետ: Արյունոտ լորձը ամենից հաճախ դիտարկվում է լեգիոնելլայի բակտերիաների առաջացրած թոքաբորբի դեպքում:

2. Ջերմ: Երեխաների մոտ թոքաբորբի դեպքում 39-40 աստիճանից բարձր ջերմություն է դիտարկվում: Ավելի հասուն հիվանդների մոտ հաճախ չափավոր բարձր ջերմաստիճան է դիտարկվում:

3. Շնչահեղձություն: Թոքաբորբը բորբոքային հիվանդություն է: Այս հիվանդությունն առաջացնող պաթոգենը մեծ մասամբ հարձակվում է թոքերի խոռոչների վրա: Երբ թոքերում պաթոգենների ծանրաբեռնվածությունն աճում է, դրանք սկսում են ներթափանցել քթի եւ կոկորդի շնչուղիներ: Դա շնչառության հետ կապված խնդիրներ է առաջացնում: Շնչահեղձությունը հաճախ կարող է դիտարկվել ֆիզիկական ակտիվության կամ լարվածության դեպքում:

Վերեվ
error: Չի կարելիիի !!