Շոու֊Բիզնես

Համացանցը շոկի մեջ է, Քիմ Քարդաշյանը կարմրահեր է դարձել

Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը կայծակնային արագությամբ տարածվել է համացնացում։ Օգտատերերից շատերը շոկի մեջ են, նա պարզապես փոխել է մազերի գույնը, հետաքրքիր է ինչն է նրան դրդել դառնալ կարմրահեր։ Չնայած,
այն բանին, որ Քիմը վարսերի հետ սիրում է էքսպերիմենտներ անել, այնուամենայնիվ կարմրահեր Քիմը իսկապես մեծ իրարանցում առաջացրեց համացանցում։

Քիմի երկրպագուները հասցրել են նրան տեսնել ոսկեգույն, մոխրագույն, սև ու շականակագույն վարսերով, սակայն կարմիր մազերով նրան ոչ ոք չի պատկերացրել։ Չնայած որ նրա հետևորդները սկզբում շատ են զարմացել՝ տեսնելով նրան նման կտրուկ ոճափոխությունը, նրանք, այնուամենայնիվ, շատերը հավանել են գեղեցկուհու վարսերի նոր երանգն ու խորհուրդ են տվել չվերադառնալ նախկին սև գույնին։


Հավանաբար կարանտինային իրավիճակն է ստիպել Քիմին նման քայլի դիմել: Քիմը դեռ հստակ չի որոշել, կմնա “կարմիր” թե ոչ, այնուամենայնիվ նրան ուրախացրել է այն փաստը, որ հետևորդներին դուր է եկել նրա մազերի նոր գույնը։ Իսկ Ձեզ դուր եկավ Քիմը կարմրահեր։

Վերեվ
error: Չի կարելիիի !!