Շոու֊Բիզնես

Ուզում ե՞ս նիհարել` նիհարի՛ր, ու մի՛ ասա, որ չունես ժամանակ․ 10 կգ նիհարած Տաթև Սարգսյանի հետաքրքիր լուսանկարը

Տաթև Սարգսյանը որոշել է անկեղծանալ և պատմում է, թե ինչպես է նրան հաջողվել նիհարել 10 կգ:
Նա կիսվել է նիհարելու իր բանաձևով։ Նրա կարծիքով պետք է սկսել հենց այսօր, հենց այս պահին և երբեք չթողնել հետոյին ու չզբաղվել ինքնախաբեությամբ։ Տաթև Սարգսյանի խոսքով․ «եթե չես վառվում ուզածիդ հասնելու մտքով ` կգտնես արդարացումներ և պատճառաբանություններ:Այս ամենը վերաբերվում է յուրաքանչյուր ցանկությանդ:

Ամեն ինչ սկսվում է միայն քեզնից: Դու կարող ես ինքդ քեզ ամեն ինչից անջատել և կապել ամեն ինչի հետ:
Քեզ կառավարում են մտքերդ, այլ ո՛չ իրադարձությունները»:


Դերասանուհին հորդորում է լինել նպատակասլաց․ Ուզում ե՞ս նիհարել` նիհարի՛ր, բայց մի՛ ասա, որ չունես ժամանակ, չունես գումար, չունես կամքի ուժ: Ունես!!։ Նա նշում է նաև, որ նիհարելու տարբերակները շատ են, կարելի է շատ քայլել, 2 լիտր ջուր խմել օրական, գտնել գրպանին և նախասիրություններին համապատասխան դիետա։ Ինչպես ասում է ժողովուրդը․ մարդու մտքին տեղ լինի։
Դու ես ամենի սկիզբն ու վերջը:Չկա «ՀԵՏՈ»!!Գործիր հիմա, զգա հիմա, սիրիր հիմա և ապրիր հիմա։

Աղբյուրը

Վերեվ
error: Չի կարելիիի !!