Ցանկացած դերասանի համար «Օսկար» ձեռք բերելը նշանակում է համաշխարհային ճանաչում ունենալ: Ամեն տարի կարմիր գորգի վրա հայտնվում են շատ աստղեր, որոնք ոգևորությամբ սպասում են արդյունքների: Իհարկե, նրանց երկար ժամանակ է պահանջվում այս իրադարձությանը նախապատրաստվելու համար, խնամքով ընտրում են հանդերձանքները, զարդերը և այլն։
Մասնագետները, երկրպագուները նշում են, որ առաջին տեղում է Անջելինա Ջոլին։ 2004թվականին նա մրցանակաբաշխությանը ներկայացավ մարգարիտի գույնի ատլասե շքեղ զգեստով։Նրա կերպարը լրացնում էին նրբաճաշակ զարդերը և լակոնիկ սանրվածքը:
Նրա հանդերձանքը այնքան տպավորեց լրագրողներին, որ նրա լուսանկարներն անմիջապես հայտնվեցին նորաձևության ամսագրերի էջերում: Առ այսօր Անջելինա Ջոլին համարվում է աշխարհի ամենագեղեցիկ, ամենաշքեղ ու նրբագեղ կանանցից մեկը և ոչ ոք չի կարողանում անտարբեր մնալ նրա նկատմամբ։ Մինչ օրս ոչ ոք չի գերազանցել Անջելինա Ջոլիի կերպարը։
Նյութը հրապարակման պատրաստեց Aybnews-ը

You must be logged in to post a comment Login
Leave a Reply
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։