Նորություններ

Արսեն Թորոսյանը ինչպես եփել է այս ամբողջ ճաշը, այնպես էլ պիտի մարսի․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

24News-ի հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ասել է, որ հույս ունի ԲՀԿ-ին կհաջողվի քննիչ հանձնաժողովի ձևավորման նախաձեռնությունը  և որ խորհրդարանական մեծամասնությունը չի խանգարի դրան։

Նա կարծում է, որ այդ հանձնաժողովը պետք է քննի համավարակի հետ կապված որոշ հարցեր։ Իր խոսքում նա նշել է,  որ իշխանության տարբեր թևերից թեև արդեն տեսակետներ են հնչում, թե «պատ երազմի ժամանակ ինչպե՞ս կարելի է քննադատել», բայց Լուսավոր Հայաստան կուսակցությունը ակնկալում է, որ համավարակի դեմ պայքարը տապալածները պիտի պատասխան տան:

«Առողջապահության նախաէարության նախարար Արսեն Թորոսյանը ինչպես եփել է այս ամբողջ ճաշը, այնպես էլ պիտի մարսի, և կարծում եմ, որ նրա ցինիկ, ոչ ադեկվատ պահվածքը ևս քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա պիտի դառնա»,- նշել է Անի Սամսոնյանը։
Մանրամասները տեսանյութում

Աղբյուրը

Վերեվ
error: Չի կարելիիի !!