Աշխարհ

ԱՄՆ-ում ծնվել է երեխա երկու բերանով

ԱՄՆ-ում ծնվել է երկու բերանով աղջիկ, հայտնում է BMJ Case Reports բժշկական ամսագիրը: Շեղման առաջին նշանները նկատվել են, երբ երեխան դեռ լույս աշխարհ չէր եկել: Հղիության երրորդ եռամսյակում ՈՒՁՀ կատարելիս պտղի մոտ հայտնաբերել են ծնոտոսկրի աջ կողմում անոմալ զանգված:

Մասնագետները ենթադրել են, որ դա բնածին կիստա է, տերատոմա կամ ֆիբրոզային դիսպլոզիա: Ծնվելուց հետո աղջկա զննումը ցույց է տվել, որ նա ունի մոտ 1 սմ մեծությամբ երկրորդ բերան՝ փոքրաչափ ծնոտով, չծկթած ատամներով եւ թերաճ լեզվով, որը կրկնում էր հիմնականի գործողությունները: Անոմալիայի պատճառն են համարել դիպրոզոպիան՝ զարգացման հազվադեպ արատ, որն առաջացնում է գանգադիմային կառուցվածքների կրկնողություն: Երբ երեխան դարձել է 6 ամսական, նրան վիրահատել են՝ հեռացնելով լրացուցիչ բերանը: Վիրահատությունից հետո մնացած կարերը կես տարում ամբողջությամբ լավացել են:

Բժիշկները նշել են, որ աղջիկը սնվելիս դժվարություններ չի ունեցել, սակայն չի կարողացել իջեցնել բերանի աջ անկյունը: Դա կարող էր բացատրվել համապատասխան մկանի կամ նյարդի վնասմամբ, որը գտնվել էր երկրորդ բերանի շրջանում:

XX դարի սկզբից բժշկական գրականության մեջ հիշատակված է դիպրոզոպիայի մոտ 35 դեպք: Շեղումն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ:

Աղբյուր

Վերեվ
error: Չի կարելիիի !!