Ներքնազգեստի փոխարեն դիմակով մերկ տղամարդը շրջել է Լոնդոնի փողոցներով, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: Զբոսանքը կատարել է 32-ամյա մարզիկ եւ բլոգեր Թիմոթի Շիֆը: Նա լուսանկարները տեղադրել է սոցիալական ցանցերում: Այդպիսով տղամարդը ծաղրել է Անգլիայում հայտարարված կորոնավիրուսի դեմ նոր սահմանափակումները: Երկրում հուլիսի 24-ից բնակիչները պարտավոր են դիմակ կրել հասարակական վայրերում: Մեծ Բրիտանիայում գրեթե 298 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 45 հազար մարդ:
Լուսանկարը՝ այստեղ

You must be logged in to post a comment Login
Leave a Reply
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։