Հետաքրքիր

«Չէի պատկերացնում, որ 2-րդ անգամ կվերապրեմ Սումգայիթի սարսափը». ադրբեջանցիների հարձակումից տուժած հայ. տեսանյութ

Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բաղդասարյանը տեսանյութ է հրապարակել Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումից տուժած Էրիկ Անանյանի մասին: Տեսանյութին կից Նաիրա Բաղդասարյանը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանցիների հարձակումից տուժած Էրիկը բուժում է անցնում Մոսկվայի Ինոզեմցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքում: Կատարել են ծնոտի վիրահատություն, որը անցել է բարեհաջող: Բաժանմունքի գլխավոր բժիշկը ազգությամբ հայ է: Նա առանձին հիվանդասենյակ է տրամադրել Էրիկին և ասաց, որ մյուս շաբաթ արդեն դուրս կգրեն հիվանդին: Էրիկը ունի նաև ուղեղի ցնցում, աչքի ոսպնյակի հետ կապված խնդիր, ատամներն են վնասվել: Էրիկը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է՝ հասկանալի լեզվով ասած դզող-փչող է: Ամուսնացած է: Ունի չորս զավակ: Ծնվել է Սումգայիթում և, 12 տարեկան է եղել, երբ սկսվել են ջարդերը: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, հետո՝ Ռուսաստան: Էրիկն ասում է, որ չէր պատկերացնում, թե երկրորդ անգամ կվերապրի Սումգայիթի սարսափը՝ այս անգամ Մոսկվայում: Ահավոր անհանգստացած է այն առիթով, որ երկար ժամանակ չի կարողանալու աշխատանքի դուրս գալ, իսկ ընտանիքին կերակրել է պետք:

Էրիկենց գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Կան թվով յոթ կալանավորված, չնայած հարձակում գործած խումբը մոտ 30-նն է եղել: Էրիկը անհանգիստ է նաև այն առումով, որ չլինի թե հանցագործները կարողանան սպրդել, կամ թեթև պատժով ազատվել: Ասում է՝ այդ պարագայում ինքը կհասնի մինչև Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ ապացուցելու համար, որ նրանք ոչ թէ խուլիգանություն են արել, այլ ազգային թշնամանքի դրդապատճառով՝ կանխամտածված սպանություն են ուզեցել իրականացնել: Ըստ նրա՝ հանցագործ ոհմակը ոչ միայն պետք է պատժվի, այլ նաև փոխհատուցում տա պատճառած թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական վնասի համար, չէ՞ որ հենց միայն ատամներս, եթե վերականգնեմ, ասում է Էրիկը, ահավոր մեծ գումարներ եմ ծախսելու, էլ չեմ խոսում այլ բաների մասին:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!