Առողջություն

Գիտնականները նախազգուշացրել են COVID-19-ի ավելի հզոր երկրորդ ալիքի մասին

Մեծ Բրիտանիայում այս ձմռանը կարող է կրկնակի ուժեղ կորոնավիրուսի երկրորդ ալիք լինել, եթե իշխանությունները աշնանը վերաբացեն դպրոցները, և չիրականացվի ավելի արդյունավետ թեստային համակարգ: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի հետազոտողները: Աշնանային-ձմեռային սեզոնում կորոնավիրուսի տարածման համար գիտնականները մոդելավորել են վեց տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով, թե ինչպես կբացվեն դպրոցները` լրիվ, թե կես դրույքով, ինչպես նաև հաշվի առնելով շաբաթվա տարբեր օրերին աշակերտների՝ դպրոց հաճախելու բաշխումը:

«Մեծ Բրիտանիայի դպրոցների վերաբացումը զուգորդվում է սահմանափակող միջոցառումների աստիճանական թուլացմամբ։ Հավանական է, որ դա կհանգեցնի երկրորդ ալիքի, որի գագաթնակետ կլինի 2020 թվականի դեկտեմբերին, եթե դպրոցները գործեն լիաժամ, և 2021 թվականի սեպտեմբերին և փետրվարին, եթե դպրոցները մասամբ բացվեն սեպտեմբերին», – ասվում է ուսումնասիրության մեջ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի վերջին հայտնել է, որ դպրոցների բացումը սեպտեմբերի սկզբին կառավարության համար առաջնային խնդիր է: Հուլիսին COVID-19-ի տարածման մեծ աճի պատճառով բրիտանական իշխանությունները դադարեցրել են կարանտինային միջոցառումների հետագա մեղմացումը:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!