Без рубрики

Գերմանիան հայտնել է COVID-19- ի երկրորդ ալիքի մասին

Գերմանիայի բժիշկների ասոցիացիայի նախագահ Սուզաննե Յոնան, Augsburger Allgemeine-ին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիք:

Ըստ Սուզաննե Յոանայի՝ նոր բռնկումն ավելի թույլ է, քան առաջինը՝ մարտ-ապրիլին: Այնուամենայնիվ, վարակվածների թվի հետևողական աճ դեռ առկա է:

«Սա մեծացնում է վտանգը, որ մենք բաց կթողնենք այն ձեռքբերումները, որոնց Գերմանիայում մինչ այժմ հաջողվել է հասնել»,- ասել է ասոցիացիայի ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ գերմանական առողջապահական համակարգը պատրաստ է COVID-19-ի երկրորդ ալիքին:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!