Без рубрики

«Ամենասիրուն Հայաստանս». Սոֆի Դեւոյանի ոճային կերպարը

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը ոճային հագուստ է կրում. նա նախապատվություն է տվել ջինսե տաբատին, վառ շապիկին։ Կերպարն ամբողջացրել են մարզակոշիկները։ Սոֆին արձակել է մազերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ամենասիրուն Հայաստանս»:

Օրերս տեղադրված կադրերում Սոֆին սպիտակ, ուսերը բաց զգեստ էր կրում։ Նա հավաքել էր վարսերը, նվազագույն ու նուրբ շպար ընտրել։ Սոֆիի կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Նա  հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան․ «Նրբություն», «չքնաղ, հմայիչ, գրավիչ գեղեցկուհի»:

 

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!