Խոհանոց

Սմբուկով կորեական աղցան, միայն իմանաք ինչ համեղ է ստացվում

Կորեական խոհանոցի ուտեստներն աչքի են ընկնում իրենց համային առանձնահատուկ հատկանիշներով։ Կորեական բաղադրատոմսով սմբուկով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ է.

2 սմբուկ (միջին չափի),

1 հատ մեծ գազար,

1 հատ բուլղարական մեծ պղպեղ,

1 գլուխ սոխ,

համեմ ու մաղադանոս,

բուսական յուղ,

աղ, քացախ եւ քունջութ (վերջինս պարտադիր բաղադրիչ չէ)։

Պատրաստման եղանակը

Սմբուկը նախապես լավ լվանալ, սակայն պետք չէ կեղևազրկել, բարակ շետերով կտրատել, իսկ գազարն անհրաժեշտ է կորեական քերիչով անցկացնել։ Այնուհետեւ պետք է սմբուկի բարակ շերտերը տապակել բուսական յուղի մեջ։ Տապակելուց հետո սմբուկներն արդեն կարելի է դնել մեծ ամանի մեջ եւ լցնել քերած գազարը, կտրատած պղպեղը եւ սոխը։ Այս ամենը պետք է մի լավ խառնել ու ավելացնել աղը, քացախը, կտրատած կանաչին։ Արդեն պատրաստված աղցանի մեջ անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղն ու թավայի մեջ մի փոքր բոված քունջութը։ Կարելի է ավեացնել նաև կծու համեմունքներ։

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!