Խոհանոց

Վերջապես գտա կորեական գազարի ամենահաջողված բաղադրատոմսը, շատ համեղ է ստացվում

Կորեական ձևով գազարը պատրաստվում է շատ արագ, կարևորը քայլերի հաջորդականությունը պահպանելն է:

Բաղադրիչներ

Գազար 1 կգ

Աղ 1 թեյի գդալ

Աղացած կարմիր պղպեղ

Համեմ կամ համեմի սերմ

Բուսայուղ 0,5 բաժակ

Սխտոր 4 ատամիկ

Սոյայի սոուս 1 ճաշի գդալ

Կես կիտրոն

Պատրաստման եղանակը

Գազարը լվանալ, անցկացնել քերիչով կամ կորեական գազար պատրասելու համար նախատեսված քերիչով: Քերած գազարը լցնել խորը տարայի մեջ և թողնել 3-4 ժամ: Այնուհետև քերած գազարի կենտրոնում փոսիկ անել և այդ փոսիկի մեջ լցնել աղ և պղպեղ բայց չխառնել: Թավայի մեջ բուսայուղը տաքացնել և լցնել այդ փոսիկի մեջ, կրկին չխառնել: Ծածկել կափարիչով և սպասել 10 րոպե: 10 րոպե անց կափարիչը բացել և լավ խառնել: Ավելացնել մանր կտրատված համեմը կամ համեմի սերմը, սոյայի սոուսը, թարմ քամված կիտրոնի հյութը, մանրացված սխտորը և լավ խառնել: Թողնել 10-15 րոպե և մատուցել:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!