Սարսափելի ավտովթար. ազատամարտիկ վարորդը մահացել է, ուղևորները հիվանդանոցում են

Թալինում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ազատամարտիկի մահացել է, ոստիկանության աշխատակիցը, դպրոցի տնօրենն ու ուղևորները` տեղափոխվել հիվանդանոց։

 Երեկ՝ մարտի 11-ին, 21։15-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, Թալին քաղաքի Խանջյան փողոցում։

 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, բախվել են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արսեն Դանիելյանի վարած Opel Astra և Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ՝ 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով Գ. Տոնոյանը տեղում մահացել է, նրա ուղևորները՝ 63-ամյա Անահիտ Հարությունյանն ու 20-ամյա Մխիթար Գասպարյանը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն։

Իսկ Opel-ի վարորդ Ա. Դանիելյանը ևս վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։

 

 

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորված Ա. Հարությունյանը Թալինի թիվ 2 դպրոցի տնօրենն է, Մ. Գասպարյանը` Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, Opel-ի վարորդ Ա. Դանիելյանը` ոստիկանության զորքերի ծառայող։ Վթարի հետևանքով մահացած Գ. Տոնոյանը Արցախյան պատերազմի մասնակից է, ով ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։

 

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ։

Check Also

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով

168․am-ը գրում է․ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով: Այս ...

error: Content is protected !!