Առողջություն

Ինչպես է մարմինը հուշում, որ վատ հարաբերությունների մեջ եք

Ամենազարմանալին այն է, որ ձեր մարմինը ճշմարտությանը տեղյակ է: Եվ այն կարող է հուշել, թե ձեր հարաբերություններում երբ է ինչ-որ բան սխալ: Դուք պարզապես պետք է իմանաք՝ ինչպես նրան լսել: Եվ այսպես, ներկայացնում ենք 7 անսպասելի միջոց, թե ինչպես է ձեր մարմինը փորձում ասել, որ ձեր հարաբերությունները սխալ են.

1. Հեշտոցի չորություն

Այո, սա կարող է լինել ծերանալու կամ առողջական խնդիրների հետեւանքով, բայց ընդհանուր առմամբ, եթե մարմինը չի արտադրում բնական քսուքը, սա կարող է նշան լինել, որ դուք հարաբերությունների հետ կապված խնդիրներ ունեք՝ ձեզ այլեւս չի գրավում ձեր զուգընկերը, որքան էլ փորձեք ձեզ հակառակը համոզել:

2. Փորկապություն

Այո, այո: Դուք կզարմանաք, բայց էմոցիոնալ լարվածությունը, մշտական ապրումներն ազդում են ձեր աղիների վրա: Դե, դուք գիտեք՝ ինչպես են ոմանք «հալումաշ լինում» կարեւոր իրադարձություններից առաջ հուզումների պատճառով: Բայց նույն պատճառներով կարող է նաեւ փորկապություն առաջանալ, եթե ձեր հարաբերությունները ստիպում են մշտական էմոցիոնալ լարվածության մեջ լինել:

3. Ցավ թիկունքում

Սա եւս կարող է էմոցիոնալ խնդիրների հետեւանքով առաջանալ: Մեծ տագնապայնությունն արյունատար անոթների կրճատում է առաջացնում, որը նվազեցնում է արյան հոսքը, եւ մկաններին թթվածին քիչ է մատակարարում: Հետեւանքը թիկունքում ցավերն են:

4. Տարօրինակ համերին հակվածություն

Ամեն ինչի պատճառը սերոտոնին նյութն է, որը կարգավորում է տրամադրությունը եւ ազդում քաղցի զգացման վրա: Ուստի, երբ ձեր տրամադրության հետ ինչ-որ բան այնպես չէ, այս նյութը կարող է ձեր ուղեղին եւ ստամոքսին սխալ ազդակ հաղորդել:

5. Անհանգիստ քուն

Եթե խնդրահարույց հարաբերությունների մեջ եք, սթրես եք ապրում: Այն ձեր մարմնին խանգարում է թուլանալ եւ հանգիստ քնել: Եթե չեք կարողանում քնել կամ գիշերվա ընթացքում հաճախակի եք արթնանում, սա կարող է խնդիրների առկայության նշան լինել:

6. Հաճախակի մրսածություն

Երբ ձեր օրգանիզմը փորձում է հաղթահարել էմոցիոնալ ապրումները, ավելի քիչ ուժ է մնում բակտերիաներից եւ վնասակար նյութերից պաշտպանվելու համար:

7. Մոտիվացիայի բացակայություն

Հարաբերություններում ծագած խնդիրների հետեւանքով օրգանիզմի հյուծումը դժվարացնում է ձեզ ստիպել գնալ աշխատանքի, մարզադահլիճ, ընդհանրապես տանից դուրս գալ: Եթե ցանկանում եք ուղղակի տանը նստել, ոչ մի տեղ չգնալ եւ ոչ մեկին չհանդիպել, ձեր մարմինը փորձում է ձեզ ասել, որ էմոցիոնալ տեսակետից ինչ-որ բան այնպես չէ:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!