Նորություններ

Պահանջում եմ, որ Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի ոչ հարգալից պահվածքի, վիրավորանքի համար․ Անի Սամսոնյան

Համացանցում շարունակվում են քննարկումները Պետրոս Ղազարյանի և Անի Սամսոնյանի թեժ բանավեճի շուրջ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ հայտարարությունների ժամին հանդես է եկել պահանջով, որ հանրային հեռուստատեսության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի իրենից:

«Պահանջում եմ, որպեսզի պետության միջոցներով հեռարձակվող հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի նախորդ օրը հեռուստաընկերության տաղավարում իր կողմից ցուցաբերած անհանդուրժողականության, կողմնակալության, ոչ հարգալից պահվածքի, վիրավորանքի, ասելիքս ավարտին հասցնելը չթողնելու, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի համար»,- հայտարարեց պատգամավորը:

Սամսոնյանի համոզմամբ, այն հանարային հեռուստաընկերության պատիվն ու հեղինակությունն է:

Աղբյուր

 

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!