Նորություններ

Հաջորդ պանդեմիան ավելի մահացու եւ կործանարար կլինի, աշխարհին էլ ավելի կործանիչ պանդեմիա են կանխատեսել

ԱՀԿ-ի եւ Համաշխարհային բանկի կողմից ստեղծված գլոբալ պատրաստվածության մոնիթորինգի խորհուրդը հայտարարել է, որ մարդկությունը շուտով կբախվի էլ ավելի կործանիչ պանդեմիայի հետ, գրում է Lenta-ն՝ հղում անելով Science Alert-ին:

Ըստ կանխատեսման՝ երկրների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց սխալների վրա չսովորելը նշանակում է, որ հաջորդ պանդեմիան ավելի մահացու եւ կործանարար կլինի տնտեսության համար:

Կազմակերպությունը զգուշացրել է, որ դեռ մեկ տարի առաջ երկրները վատ են պատրաստվել պանդեմիային եւ որեւէ միջոց չեն ձեռնարկել այդ իրավիճակից դուրս գալու համար:

Աղբյուր

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!