Առողջություն

Գիտնականներին ապշեցրել է կորոնավիրուսի ճկունությունն ու ջերմակայությունը

Կորոնավիրուսը զարմանալիրեն ճկուն է ու կայուն բարձր ջերմաստիճանի պայմաններում: Այս եզրահանգմանն են եկել հունգարացի գիտնականները: Ինչպես հայտնում է BBCNews-ը, գիտնականները որոշել են Sars-CoV-2-ը ծակել բարակագույն ասեղով, ինչպես փուչիկը: Բայց մասնիկն այդպես էլ չի պայթել: Մասնիկն ունեցել է 80 նանոմետր տրամագիծ, իսկ սուր ասեղն՝ ավելի փոքր: Ասեղը շուրջ 100 անգամ փորձել են մտցնել Sars-CoV-2-ի մեջ, սակայն ամեն անգամ մասնիկը տափակացել, բայց չի պայթել:

Գիտնականները նաև տաքացրել են մասնիկը մինչև 90 աստիճան Ցելսիուս, նրա արտաքին տեսքն ու կառուցվածքը գրեթե փոփոխության չեն ենթարկվել, միայն մի քանի «փշեր» են պոկվել:

Գիտնականները չեն թաքցնում իրենց զարմանքն առ այն, որ կորոնավիրուսի մասնիկներն այդքան ճկուն ու ջերմակայուն են: «Կոնորավիրուսի մեխանիկական հատկություններն ու ինքնավերականգնման հնարավորությունները նրան հնարավորություն են տալիս վարժվել ամենատարբեր բնական միջավայրերին»,- ասել են նրանք:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!