Без рубрики

«Տիկնիկ». Աննա Թովմասյանի էլեգանտ կերպարը

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը միջին երկարության, ծաղկավոր զգեստ է կրում։ Աննան այն համադրել է բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու գեղեցիկ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Տիկնիկ»։

Օրերս Աննան ջերմ լուսանկար էր հրապարակել ամուսնու՝ Արամեի հետ։ Զույգը, որն այժմ մեծացնում է երկու երեխաներին, ջերմ գրկախառնված էր։ «Շնորհավորում եմ մեզ, իմ Սեր»,- մեկնաբանություններում գրել էր հմայիչ մայրիկը, իսկ հետեւորդները շտապել էին զույգին հաճոյախոսություններ անել։

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!