Հետաքրքիր

«Մենք ատամներով պահում ենք, որպեսզի հանկարծ չգնանք դեպի անդունդ».Անահիտ Սիմոնյանը երկար լռությունից հետո անկեղծանում է

Անահիտ Սիմոնյանն արդեն երկար ժամանակ է, ինչ հանդես չի գալիս հարցազրույցներով, սակայն Showbiz.am կայքի հետ զրույցում տևական լռությունից հետո նա որոշեց կիսվել ստեղծագործական նորություններով, պատմել իր բրենդի՝ փոքր-ինչ ծանր վիճակի, նոր բիզնեսի ու որդու  հետ կապված մտահոգությունների մասին:

Կարանտինով պայմանավորված երկարատև ստեղծագործական դադարից հետո Անահիտը կուրախացնի շուտով իր երկրպագուներին նոր երգով:
«Նոր երգ ունեմորի հիման վրա մտածում եմ նկարահանել տեսահոլովակԵգը ռուսերեն լեզվով էԿարանտինի ընթացքում դժվարություններովբայց միևնույն է կարողացանք ձայնագրել երգըՄիևնույնն է, ինձ համար ամենից շատ կարևոր է երգըև երգարվեստը չեմ պատրաստվում թողնելդրա համար ձայնագրել եմ այդ երգը ու շարունակելու եմ երգելՏեսահոլովակը կնկարահանվի ՀայաստանումԴրա սցենարը քննարկման փուլում է դեռբայց չեմ կարծումոր տեսահոլովակը հերոս կունենահիմա ժամանակները փոխվել ենամեն ինչ գեղեցիկ է մինիմալիզմի մեջկարծում եմ այդպես մինիմալիստական տեսահոլովակ կլինի»,- պատմում  է Անահիտը:

Կարանտինի ընթացքում ամենից շատ տուժած ոլորտներից մեկը նորաձևությունն է։ Երգչուհին նաև կիսվում է իր ապրանքանիշի ունեցած խնդիրներով ու նորություններով:
Համաճարակը բավականնին մեծ հարված է հասցրել Անահիտի բրենդին:
«Իհարկեմենք էլ ենք տուժելբայց դրանից չենք հուսահատվելորովհետև մեծ կամզակերպություններ սննկացան ու փակվեցինիսկ մենք հերոս էինքոր ուղղակի դիմացանք այս շրջանինՇատ դժվար էմենք ունեինք խանութներսակայն դրանցից մեկըորը գտնվում էր Ռիո Մոլում, փակվեց:  Իհարկեհիմա, բնականաբար, նվազել է պահանաջարկըայնպես չէինչպես կարանտինից առաջ էրբայց մենք ատամներով պահում ենքորպեսզի հանկարծ չգնանք դեպի անդունդ»,-պատմում է նա:

Շատ ապրանքանիշեր, կարանտինի հետևանքով փոխեցին իրենց գնային քաղաքականությունը. ոմանք կիրառեցին աննախադեպ զեղչեր, մնացածի մոտ էլ եղան թանկացումներ: Անահիտը հավատացնում է, որ իր ապրանքանիշը ոչ մի փոփոխության չի դիմել գնային համակարգում. «Գնային քաղաքականության վրա չի ազդել այս վիճակըգներն ընդհանրապես չեն փոխվելառայժմ պահում ենք մեր գնային համակարգըորովհետև մենք ի սկզբանե շատ շատերից ավելի մատչելի գներով ենք վաճառել ամեն բանորպեսզի հասանելի լինի բոլորին:
Քաղաքում մարդիկ կանոր լեգենդներ են տարածում իբրև աստղաբաշխական թվեր են մեզ մոտբայց բացարձակ նման բան չկաշատ մատչելի գներ ենՕրինակ, դիմակները՝ բոլորը 3 հազար դրամ են»: 

Անահիտը նշում է, որ արդեն սկսվել են աշխատանքներն, ու ամիսներ անց նա կներկայացնի ձմեռային նոր հավաքածուն:
«Հիմա աշխատում եմ ձմեռային հավաքածուի վրաՀավաքածուն առանձնահատուկ է լինելու հայկական մոտիվներովարդեն մի քանի տարի շարունակ մենք հենց դրանով ենք առանձնանումորովհետև համատեղում ենք հայկականն ու նորաձևը:
Դիմակների նոր տեսականի կլինիՔանի որ կարանտինը երկարաձգվեց մինչև հունվարկլինի նաև դիմակների ձմեռային հավաքածու»,-մանրամասնում է դիզայները ու նաև պատմում, որ նոր բզինես է սկսել` հիմնել է արագ սննդի կետ:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցնում բավականին իրարանցում էր առաջացրել Անահիտ Սիմոնյանի որդու լուսանկարը, ով դպրոց էր գնացել մայրիկի մոդելավորած դիմակով: Բանն այն է, որ դիմակը թափանցիկ էր, ինչն էլ քննադատությունների ու քննարկման առիթ էր դարձել:

«Իմ անձնական կարծիքն էոր դիմակը այդքան էլ պաշտպանիչ միջոց չիԻնչպես պահանջել է պարետը մեր դիմակները նույնպես եռաշերտ ենսակայն այնպիսի կտոր էորը թույլ է տալիս երեխաներին շնչել:
Չեմ կարծումոր արտաշնչածմիկրոբներով լի օդը շնչելը կարող է անվնաս լինելԲացի այդ շատ երեխաներ ունեն շնչառական խնդիրներօրինակ իմ երեխան էլ ունի քթի ադենոիդներինչը շնչառական խնդիր էՆման խնդիր ունեցող երեխաների համար դիմակը պատժի պես մի բան էԿարծում եմոր մենք առաջինը պետք է մտածենք մեր երեխաների առողջության մասին»,- կիսվում է նա և հավելում․ «Չեմ ցանկանում երեխայիս տանջելիսկ դպրոց չգնալն էլ շատ սխալ էորովհետև այս ամենի պատճառով ուսումը շատ է տուժել ևերեխային չուղարկել դասի դիմակի պատճառով, ճիշտ չէ»:

Իր խոսքը Անահիտ Սիմոնյանը եզրափակում է` պատմելով, որ որդին մեծ սիրով է գնում դպրոց, շփվում ընկերների հետ ու նաև հաճախում է դասապատրաստման` մայրիկի զբաղվածության պատճառով:

 

Հեղինակ` Տաթևեր Լազարյան

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!