Առողջություն

Որ միրգը կարող է արդյունավետ լինել ճաղատացման դեմ պայքարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որոշ սննդամթերքներ կարող են օգնել ճաղատացման դեմ պայքարում, կարծում է սննդաբան Ռայան Ռամանը (Նոր Զելանդիա): Այս մասին գրում է Daily Express-ը:

«Մենք չենք վերահսկում այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը եւ գենետիկան, բայց կարող ենք փոխել մեր սննդակարգը: Հավասարակշռված դիետան, որը պարունակում է ճիշտ սննդարար նյութեր, նպաստում է մազերի աճին, հատկապես այն դեպքերում, երբ մազերը թափվում են վատ սննդի պատճառով»,- ասել է մասնագետը:

Սննդաբանի կարծիքով՝ մազաթափության դեպքում օգտակար է ավոկադո ուտելը, որը հարուստ է վիտամին E-ով: Այս վիտամինը գլխամաշկը պաշտպանում է վնասվածքներից եւ թթվային սթրեսից:Ռամանի խոսքերով՝ մեկ ավոկադոն պարունակում է վիտամին E-ի օրական նորմայի մոտ 20%-ը:

Ճաղատության դեմ պայքարի մեկ այլ միջոց է բատատը: Ըստ սննդաբանի, այս մշակաբույսը բետակարոտինի հիանալի աղբյուր է եւ կարող է արագացնել մազերի աճը:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!