Նորություններ

photo. Թողնում ես միայն անունդ քարին, որ հավերժ հիշեն… զոհված 35-ամյա Հասմիկ Արզումանյանի վերջին գրառումներից

 

 

Սահմանում կին է զոհվել՝ Հասմիկ Արզումանյանը, ծնվ. 1985 թվականին։

Հավերժ փա՛ռք մեր հերոս կանանց։
ՀՀ ՊՆ՝ «Ուսադիրներով կանայք» Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյան: Նա ՀՀ զինված ուժերում է 2014 թվականից:

Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:

Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակում:

Ասում են` մարդիկ իրենց մոտալուտ մահը կանխազգում են։ Այդպես է, թե ոչ, սակայն Հասմիկ Արզումանյանի ֆեյսբուքյան էջի վերջին գրառումներից մեկը հենց այդ մասին է։

Սեպտեմբերի 20-ին նա կիսվել է գրառմամբ, որտեղ մասնավորապես ասվում է`

«Ծնվում ես գալիս, ոչինչ չես բերում

Հեռանում գնում` ոչինչ չես տանում

Թողնում ես միայն անունդ քարին,

Որ հավերժ հիշեն, ամեն մի տարին….»

 

 

 

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!