Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը. Ինչ կլինի ժամեր անց…

 

Իշխանական կոալիցիայի համատեղ նիստը քիչ առաջ միաձայն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները վերահսկում են Երևանի գրեթե բոլոր կենտրոնական փողոցները, ԱԺ մուտքերը դուրս են նրանց վերահսկողությունից, ինչը թույլ է տվել, որ կոալիցիան հավաք անցկացնի և վստահաբար պնդի, թե խորհրդարանի վաղվա նիստը կայանալու է:

Անկախ ընդդիմության գործողությունների բնույթից և որակից՝ իշխանությունը չի վերանայում իր պլանները:

Իրավիճակն իսկապես բազմաշերտ ու ինչ-որ իմաստով դրամատիկ է: Իշխանության որոշակի ճգնաժամ առկա է, եթե նույնիսկ փողոցային անկարգությունները տեղավորվում են, այսպես կոչված, կառավարելի քաոսի ռեժիմում:

Արդյո՞ք համակարգային ստատուս քվոն իսկապես այնքան փխրուն է, որ Սերժ Սարգսյանի ֆորմալ կարճաժամկետ բացակայությունը իշխանության ներսում ծնել է ճգնաժամ՝ խաթարելով օպերատիվ կառավարման, արձագանքման մեխանիզմները:

Եթե դա այդպես է, ապա իշխանությունն իրապես խորքային ճգնաժամի մեջ է, և նրա ադապտացիան ինստիտուցիոնալ նոր իրողություններին ուղեկցվելու է ֆորս-մաժորային իրավիճակներով:

Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել, թե իշխանությանը չի հաջողվում լոկալացնել փողոցային հուզումները, մանավանդ, որ դրանց կազմակերպչական ու մարդկային ռեսուրսները խիստ սահմանափակ են….

Շարունակությունը՝ աստեղ

Check Also

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին հաճոյանալու համար Հայաստանում արել է ամեն ինչ՝ ոչնչացրել է, վաճառել, նվիրել, սպանության սանկցիաներ «տվել»…ու դա դեռ վերջը չէ…

Քոչարյանը Մարտի 1-ին «փչացրել է» ՆԱՏՕ-ի զորախումբը. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին հաճոյանալու համար ...

error: Content is protected !!