Սերժ Սարգսյանի առաջին կոպիտ սխալը. Ինչ է կատարվել…

Այսօր լինելու է այս փուլի կուլմինացիան, բայց պրոցեսը շարունակվելու է, Lragir.am-ի հետ զրույցում ասել է Հանուն Հայաստան Պետության ճակատի անդամ Պետրոս Մակեյանը: ճակատը միացել է Նիկոլ Փաշինյանի շարժմանը, թեեւ, ըստ տեղեկությունների, ձեռք է բերվել պայմանավորածություն, որ հարթակում չեն լինելու ակտիվ:

Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանում ընտրվում է վարչապետ, եւ Նիկոլ Փաշինյանի ջանքը՝ շրջափակել խորհրդարանն ու խանգարել քվեարկությանը, այն էլ երկու անգամ, որ հետո լինի խորհրդարանի լուծարում եւ արտահերթ ընտրություն, չհաջողվեց:Ինչպես կանդրադառնա դա հետագա ընթացքի վրա, հանրության պահվածքի, վերաբերմունքի վրա: Ինչ են անելու հետո, լինելու է ձնագնդի՞, թե հալոցքի էֆեկտ: Այս կամ այն դեպքում ինչպես է դա անդրադառնալու իշխանության պահվածքի, նաեւ ներքին հարաբերությունների վրա: Որպես կանոն, այդօրինակ զանգվածային ակցիաները եւ աղմկոտ իրադարձությունները անխուսափելիորեն բերում են իշխանության ներսում առկա հարաբերությունների պարզաբանման, տարբեր դիրքերից եւ ելակետերից, տարբեր շարժառիթներով, ինչն էլ կարող է հանգեցնել նոր կոնֆիգուրացիաների ձեւավորման:Այդ իմաստով, երբ օրինակ Սերժ Սարգսյանի վարչապետության անհրաժեշտությունը Կարեն Կարապետյանը բնորոշում էր կոնֆիգուրացիան առայժմ պահելու նպատակահարմարությամբ, արդյոք Նիկոլ Փաշինյանի ծավալած շարժումը կհանգեցնի կոնֆիգուրացիայի շատ թե քիչ փոփոխության կամ դրան տանող գործընթացի արդեն իշխանության ներսում:Մի բան երեւի թե անհերքելի է. Սերժ Սարգսյանի առաջին եւ ամենակոպիտ սխալը կլինի համարելը, թե Հայաստանում ընդդիմությունը այս կամ այն կոնֆիգուրացիայով կարողանում է փողոց հանել առավելագույնը մի քանի հազար մարդ, ինչն իշխանության համար անելանելի վիճակ չէ:Ընդդիմությանը Հայաստանում վաղուց չի հաջողվել, ու թերեւս երբեք չի հաջողվել փողոց հանել 100 հազար մարդ, եւ այդ իմաստով թվերի հետ պետք է լինել շատ զգույշ, սակայն մյուս կողմից իշխանությանն է պետք շատ զգույշ լինել, համարելուց, թե ընդդիմությունը չունի այդպիսի աջակցություն կամ հավանություն հրապարակում, հետեւաբար կարելի է հանգիստ լինել իշխանական աշխատասենյակներում:Ընդդիմությունը հարյուր հազար կամ հազարներ չի հավաքում, իսկ իշխանությունն ընտրությանը գնում է հարյուր հազարներ, բայց գործնականում իրականությունն այն է, որ հարյուր հազար մարդիկ ունեն խիստ դժգոհություն ներկայիս կառավարման որակից ու արդյունքից, եւ նաեւ Սերժ Սարգսյանից:Սերժ Սարգսյանը նախագահության տասնամյակի ընթացքում հարյուր հազարների հավաքել է «մտքերում», ու ընդ որում իր դեմ՝ իր գործունեությունից դժգոհության տեսքով:Սարգսյանի կառավարման անարդյունավետության հարցում գուցե շատ իրողություններ հարաբերական ու հակասական են, արտաքին իսկապես լրջագույն մարտահրավերների պարբերականության, արտաքին անբարենպաստ միջավայրի, նաեւ ներքին վատ ժառանգության առումով: Սակայն խնդիրը տվյալ դեպքում բացարձակապես այլ դաշտում է՝ սեփական քայլերում հանրության համար վստահելի, համոզիչ, ընդունելի չլինելու դաշտում:Սարգսյանն էլ անկասկած լավ է պատկերացնում այդ ամենը, առայժմ սակայն լուծումը գտնելով իրավիճակային դաշտում, որը գուցե չեզոքացնում է հարյուր հազարների դժգոհության այսպես ասած տրանսլյատորներին, բայց ամենեւին ոչ դժգոհությունը: Իսկ այդ դժգոհությունը, չունենալով տնտեսա-քաղաքական հեռահաղորդակցության արդյունավետ ենթակառուցվածքներ, քայքայում է պետությունը:

Check Also

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին հաճոյանալու համար Հայաստանում արել է ամեն ինչ՝ ոչնչացրել է, վաճառել, նվիրել, սպանության սանկցիաներ «տվել»…ու դա դեռ վերջը չէ…

Քոչարյանը Մարտի 1-ին «փչացրել է» ՆԱՏՕ-ի զորախումբը. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին հաճոյանալու համար ...

error: Content is protected !!