Նորություններ

Արմանի ձայնը վերջին անգամ լսեց իր մայրը, ամսի 9-ին՝ առավոտյան.. այդ օրը վերջում ասաց…Հերոսաբար զոհված Արման Ճաղարյանի քրոջ հուզիչ գրառումը եղբոր մասին

«Մամ ջան, դե գնամ երեխեքիս նախաճաշը բերեմ, կխոսենք». էդ էր մեր լույս Արմանի վերջին խոսքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել թշ նամու ագ րեսիան հետ մղ ելու ժամանակ զո հված

զինծառայող Արման Ճաղարյանի քույրը՝ Նելլի Ճաղարյանը: «Մի մեծ ճրագ մարեց մեր գերդաստանի հոգու և սրտի փոքրիկ տնակի մեջ… Դու էլ չկաս..Իմ լուսավոր և իմ հերոս Արման… Արմանը իրոք լույս էր բոլորիս համար՝ և հատկապես իր ընտանիքի։ Քսան տարեկանում հասցրել էր երեք

դիպլոմ ստանալ՝ անմիջապես։ Մի օր ասաց. «Տատ, հորքուրս քառասուն տարեկանում չորս դիպլոմ ունի, ես 20-ում՝ երեք։ Հաստատ մինչև քառասուն էլի կունենամ: Նենց որ ինձանով ավելի շատ պետք է հպարտանաս»: Ամեն ինչ ցանկանում էր հասցնել, շատ էր շտապում, թե ուր՝ չէինք

հասկանում… Ուսման հետ զուգահեռ Արմանը 2,5 տարի սովորեց Խամփերյանցի անվան ռազ մական ավիացիայի համալսարանում և արդյունքում սպայի կոչում ստացավ։ Երբ որոշեց իր ստացած գիտելիքը օգտագործել ծառայելով իր հայրենիքին…Եկավ սեպտեմբերի քսանյոթը…Ժամը

ութին Արմանը ասաց. «Գնում եմ»… Բոլորս հանգիստ էինք և չէինք գիտակցում, թե պատ երազմ է գնում։ Այդ օրվանից մեր օդը և ջուրը դարձավ, մեր տրամադրության որոշիչը դարձավ: Արմանի յուրաքանչյուր զանգից կյանքի մի նոր շրջան էինք մտնում: Զանգում էր և անմիջապես

ասում. «Ես լավ եմ, դուք ո՞նց եք, ամեն ինչ լա՞վ ա»: Եւ էդպես երկու շաբաթ մենք Արմանով էինք ապրում, ինքը՝ մեզանով։ Ամսի ութն էր, մի բան զգում էր երևի… Որոշել էր հերթով բոլորիս զանգել և հրաժեշտ տալ… Տատիկիս զանգեց, վերցրեցի հեռախոսը,

որ իմ ականջով լսեմ, որ լավ է։ Արմանի ձայնը վերջին անգամ լսեց իր մայրը, ամսի իննին՝ առավոտյան։ Շատ լավ էր տրամադրությունը։ Դրանից մի քանի օր առաջ էլ ասել էր հետևյալը. «Մամ, ստեղ դուխով հոպարներ են լիքը եկել, էնքան լավն են,

սաղ լավ է, հանգիստ եղեք»: Իսկ հենց այդ օրվա ավարտին ասաց. «Դե գնամ երեխեքիս նախաճաշը բերեմ, Մամ ջան, կխոսենք». Դա էր մեր ԼՈՒՅՍ ԱՐՄԱՆԻ վերջին խոսքերը։ Ցանկանում եմ ճանաչեք ևս մեկ ՀԵՐՈՍԻ, ով իր լուսավոր կյանքը նվիրեց հանուն հայրենիքի»։ փրկության…»:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!