Նորություններ

«Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում շատ լավ առաջընթաց է գրանցվել». Թրամփ

«Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում շատ լավ առաջընթաց է գրանցվել». Թրամփ
Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել` զրուցե՞լ է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել:

Թրամփն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում` գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ նպատակասլաց մարդիկ են ապրում։ Տեսնենք, թե ինչ կլինի», — ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ասել է նաև, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններին։

Նա, սակայն, չի հստակեցրել` արդյոք խոսել է երկու երկրների ղեկավարների հետ։

Աղբյուր

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!