Նորություններ

ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյանի նկատմամբ

«Ադրբեջանի չհրահրված հարձակումն Արցախի Հանրապետության վրա, զուգորդվել է բնակավայարերի շարունակական հրթիռակոծմամբ և կասետային զինաթերքի կիրառմամբ, որոնք մեծացնում են քաղաքացիական անձանց շրջանում զոհերի հնարավորությունը: Այս տակտիկան խախտում է մարդու իրավունքները, և Ադրբեջանի պաշտոնական դեմքերը պետք է պատասխանատվության ենթարկվեն Արցախի խաղաղ բնակիչների դեմ ձեռնարկած գործողությունների համար»,- նշել է Աննա Էշուն:

Կոնգրեսմենը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ «Մագնիտսկու օրենքը» Միացյալ Նահանգների նախագահին լիազորում է պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ:

«Ես միանում եմ Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերների նամակին՝ ուղղված պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին, որով կոչ է արվում Թրամփի վարչակազմին պատժամիջոցներ սահմանել հրեշավոր հարձակումներին մեղսակից ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ»,- գրել է Էշուն:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!