Հետաքրքիր

Ընկերների ու մայրիկի հետ վերջին անգամ խոսելիս ասել էր… Հանուն հայրենիքի նահատակված Տիգրան Արշակյանի մտերիմները` նրա մասին

Անի Ավետիսյանը գրում է. Երբ ձյունը իր 1-ին փաթիլները իջեցրեց, հենց այդ պահին մանկան ձայն լսվեց եւ 2000 թվականի դեկտեմբերի տասնվեցին Վարդենիկ գյուղում ծնվեց Տիգրանը։ Ընտանիքի ավագ որդին, պաշտպանն ու հենարանը։ Փոքրուց էլ շատ աշխույժ եւ ժպտերես երեխա էր։ Նա այդ ժպիտը իր հետ տարավ կյանքի բոլոր օրերում եւ տարիներում։

Երկու տարեկանում սարից մինչև Սուրբ, երկար ճանապարհը ոտքով էր բարձրացել Տիգրանը։
Միջնակարգ կրթությունը ստացել է N1 հիմնական դպրոցում այնուհետև երեք տարի սովորել է ավագ դպրոցում։ Այստեղ էլ դասընկերների շրջապատում այնքան սիրված էր ու շատ լուսավոր հուշեր էր թողել։

Ընկերների հետ խոսում էր մինչև վերջին օրն ու ասում, որ անկասկած հաղթելու ենք։ Նա իրենից փոքր 2 քույր ուներ։ Քույրերի նկատմամբ խիստ էր, ուշադիր և նրբանկատ։ Տիգրանը ծառայության անցավ 2019 թվականի հուլիսի 25-ին Մեղրիում։ Ուրախ էր, որ գնալու է բանակ և ասում էր, որ ընդհամենը 2 տարի էր, կգնար, կծառայեր ու կգար։

Բայց պատերազմը խլեց պատկերացումները: Տիգրանը իր զորամասում ծաղիկներ էր աճեցնում, կենդանիներ էր պահում՝ թութակ, խամիակ, շուն։ Նա տանը երբեք իրենց բազմատեսակ ծաղիկներին ուշադրություն չէր դարձնում։ Բայց բանակում բոլոր զորացրվողները իրենց աճեցրած ծաղիկները տալիս էին Տիգրանին, որ նա իր ուշադրությամբ խնամեր դրանք։

Հոկտեմբերի 8-ին վերջին անգամ խոսեց մայրիկի հետ, ասաց, որ լավ է ու հետո կզանգի։ Հաջորդ օրը զանգ չեղավ եւ այդ սպասված զանգը շատ ուշացավ։ Հոկտեմբերի 10-ին վերջին անգամ խոսեց ընկերոջ հետ իսկ ժամեր անց վիրա-վորվեց։ Օրեր շարունակ լուսավոր Տիգրանը պայքարեց իր կյանքի համար, պահեր եղան, որ թվում էր վերջ հիմա նա աչքերը կբացի։ Բայց… Տիգրանը գնաց հավերժություն։

Գնաց ու միացավ իր մոտ ընկերոջը` Հարութին, ով օրեր առաջ էր զո-հվել կրկին պատերազմում։ Գնացին ընկերներով, իսկ այստեղ ընկերները, ընտանիքը կարոտն ումի՞ց առնեն։ Տիգրանը դարձավ իր դիրքում աճեցրած ծաղիկներից մեկը ու ամեն գարուն կծաղկի այնպիսի մի փայլով, որին նայելիս կհասկանաս, որ այն հենց Տիգրանի ժպիտն է։ Ու երբ ձյունն իր առաջին փաթիլները իջեցնի, Տիգրանը մեզ կայցելի։ Փառք քեզ Տիգրան ջան

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!