Նորություններ

Բացում եմ տան դուռը , հույսով ,որ կանգնած ես այնտեղ, բայց ամաչում ես տան դուռը թակել. զոհված հերոս Դավիթի կնոջ գրառումը

Բացում եմ տան դուռը , հույսով ,որ կանգնած ես այնտեղ, բայց ամաչում ես տան դուռը թակել. զոհված հերոս Դավիթի կնոջ գրառումը
Աշխարհին, որ կողմից էլ նայեմ , մեկ է, դու չես երևալու…Ես ամեն օր դեռ արևը չծագած , ամպերից այն կողմ քեզ եմ փնտրելու , ու ամեն անգամ , լցվելու են աչքերս քեզ չգտնելու , ու գոնե մեկ անգամ հետդ խոսելու համար։

Ես մեղադրելու և մեղավոր եմ հանելու ինձ , որ չկարողացա աղոթքս Աստծուն հասցնել…որ չկարողացա բառերովս քեզ ողջ պահել… քեզ կողքիս պահել…

Ապրելով , կորցնում եմ ինձ , որ վերագտնելուց , գոնե քեզ գտնեմ…

Բացում եմ տան դուռը , հույսով ,որ կանգնած ես այնտեղ, բայց ամաչում ես տան դուռը թակել։Գիշերը, մի կերպ փակում եմ աչքերս , այդպես էլ քեզանից «բարի գիշեր» չլսելով…
Երանի՜,քո մասին խոսելիս , բառերս անցյալ ժամանակով չկիրառեի…

Երանի անունդ լսելիս, մատներս չտանեի աչքերս, դառն արցունքներս մաքրելու համար։

Երանի քեզանից հարցնելիս, ոչ թե ներսումս սիրտս կոտրվեր, այլ ժպտայի ու հասկացնեի , որ չեմ կորցրել, որ ամեն բան լավ է։

Երանի, քո տուն չզանգելու միակ պատճառը՝, այդ չլիցքավորված հեռախոսդ լիներ…

Երկուսս էլ խոստումներ ունեինք…Բայց, վերջին անգամ խոստանում եմ, Էլ այլևս չհավատալ «խոստում» բառին , որովհետև, դու հասկացրեցիր , որ այդ բառն ուղղակի չկայացած երջանկություն է…

Աղբյուր

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!