Նորություններ

Երեկ ուշ ժամի հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն եւ որոշ ուղղություններով առաջանալ. ՊՆ (տեսանյութ)

Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն և առաջանալ որոշ ուղղություններով: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկեել մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Կա պաշտոնական հաղորդագրություն քաղաքացիական անձանց մասին։
Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը։ Հակարակորդը որոշ տեղերում թվացյալ հաջողություն է ունեցել, սակայն մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը:
Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են։ Որոնողական և ջախջախման գործընթացները այս ուղղությամբ շարունակվում են։
Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!