Աշխարհ

Կովկասից 150 ահաբեկիչ է տեղափոխվել Ադրբեջան. սիրիական հեռուստաընկերության ռեպորտաժը (տեսանյութ)

Սիրիական Alyaum հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան ահաբեկիչներ ուղարկելու մասին՝ Արցախի դեմ պատերազմի համար։ Փոխանցում է infoteka24-ը։

Ռեպորտաժում ասվում է. «Թուրքական ռեժիմի վարձկանները, որոնք տեղափոխվում են Ադրբեջան՝ հայկական բանակի դեմ պայքարելու համար, տարբեր ծագում ունեն, բայց դրանց բնութագրերը նույնն են՝ թուրքերի հրամանները կատարող վարձկանների աշխատանք։

2000 սիրիացի վարձկաններ և տասնյակ քաղաքացիական անձինք Սիրիայից տեղափոխվել են Ադրբեջան՝ թուրքական ռեժիմի աջակցությամբ և ֆինանսավորմամբ։

Սակայն այս անգամ նորությունն այն է, որ Կովկասից 150 ահաբեկիչ է տեղափոխվել. դրանք վերջին տարիներին Սիրիայում կռվող օտարերկրյա ջոկատներ են, որոնք հայտնի են որպես կովկասյան ջոկատներ: Նույն նպատակով նրանք վերջերս են տեղափոխվել Արցախ։

«Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության» կազմակերպության տվյալներով՝ նրանք հավաքագրվել են թուրքերի կողմից վերահսկվող Սիրիայի տարածքներից, ինչպես նաև Աֆրին և Բաբ քաղաքներից և տեղափոխվել Ադրբեջան:

Հայաստանի վարչապետը խնդրել է միջազգային հետաքննություն անցկացնել թուրք-սիրիական վարձկանների ձերբակալությունից հետո Արցախում շարունակվող ռազմական գործողություններում օտարերկրյա վարձկանների ներկայության վերաբերյալ»:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!