Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար նոր հրամանագիր է ստորագրել.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոխել է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների, 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին հաշվառման կանգնելու ժամկետը․ մի օրվա փոխարեն սահմանվել է երեք օր:

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

• Վոլգոգրադ
• Եկատերինբուրգ
• Կազան
• Կալինինգրադ
• Մոսկվա
• Նիժնի Նովգորոդ
• Դոնի Ռոստով
• Սամարա
• Սանկտ Պետերբուրգ
• Սարանսկ
• Սոչի

Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

• oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,

• սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,

• նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝

http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805140002

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/806298/

Check Also

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով

168․am-ը գրում է․ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով: Այս ...

error: Content is protected !!