Տարոն Մարգարյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դուրս է եկել քաղաքապետարանի առջև ի աջակցություն իրեն հավաքված անձանց մոտ։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ իր հրաժարականի վերաբերյալ՝ Մարգարյանն ասել է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության եւ փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»։ Նա նաեւ դատապարտել է ավելի վաղ իր դեմ բողոքի ելած ցուցարարներին, նրանց մեղադրել ուղղորդված լինելու մեջ։ «Դատապարտում եմ, հստակ երեւում է, որ օրենքի խախտում է եղել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք եւ փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խաթարել»,- ասել է Մարգարյանը եւ հավելել է. «Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի, կոչ ենք անում իրավապահներին՝ հարցը վերցնել իրենց քննության տակ»։
Մյասնիկյանի արձանի  հետնամասում գտնվող այգու վերաբերյալ էլ Տարոն Մարգարյանն ասել է, որ այգին դեռ տասը տարի առաջ տրված էր վարձակալության, վարձակալը հրաժարվել է  այգուց, և  «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը փորձել է իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ «Երեք ամիս շարունակ աշխատանքներն ընթանում են։ Ուզում եմ վստահեցնել, որ այգին որեւիցե առեւտրային, սրճարանային տարածքներ չի հատկացվելու։ Այգին լինելու է համայնքինը։ Որոշակի ծառահատումներ եղել են, եւ նաեւ Վարդանյանների ընտանիքը ծրագրումէ կանաչ տարածքներն ավելացնել»։
Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցից հետո կրկին  շնորհակալություն է հայտնել  իրեն աջակցող քաղաքացիների խմբին։
 

Check Also

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով

168․am-ը գրում է․ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով: Այս ...

error: Content is protected !!