Աշխարհ

Մելանյա Թրամփը պատրաստվում է ամուսնալուծվել․The Mail on Sunday

Մելանյա Թրամփը մտադիր է բաժանվել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփից նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո: Այս մասին կիրակի օրը հաղորդել է բրիտանական The Mail on Sunday թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի նախկին խորհրդականներին:

Նախագահի նախկին օգնական, Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Օմարոսա Մանիգոլտի խոսքով, 15-ամյա ամուսնությունը մոտ է քայքայվելուն:

Իր հերթին, առաջին տիկնոջ նախկին ավագ խորհրդական Ստեֆանի Վոլկոֆն ասաց, որ ամուսինների լարված հարաբերությունները նկատվում են արդեն մի քանի տարի: Միևնույն ժամանակ, ըստ նրա, նույնիսկ Սպիտակ տուն տեղափոխվելուց առաջ կողմերը կնքել են ամուսնական պայմանագիր, որում նախանշվել են ամուսնալուծության դեպքում գույքի բաժանման պայմանները: Վոլկոֆը նշել է, որ Մելանյա Թրամփը Նյու Յորքից Վաշինգտոն է տեղափոխվել նախագահի երդմնակալությունից միայն հինգ ամիս անց, ոչ թե այն պատճառով, որ նա օգնում էր իր որդուն՝ Բերոնին, դպրոցում ավարտել ուսումնական տարին, ինչպես հրապարակավ հայտարարվել էր, այլ համոզվելու համար, որ Դոնալդ Թրամփի և իր ամուսնալուծությունից հետո 14-ամյա Բերոնը կստանա ժառանգության իր բաժինը:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!