Հետաքրքիր

«Դադարեք ինքնախաբեությամբ զբաղվել. Հայաստանն այլևս Ռուսաստանի ծայրագավառն է, Երևանի նահանգը». Նարինե Մկրտչան

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքը վարչապետ է ընտրում, նշանակում, ազատ արձակում: Ով մի ուշադրության արժանի կամ անգամ անարժան գրառում է անում, մեկնաբանություն է գրում, դառնում է վարչապետի պոտենցիալ թեկնածու: Ռուսաստանի հայ գործակալներն են իրենց հանձնարարված անուններն են արագ-արագ շրջանառում:

Առաջին: Դադարեք ինքնախաբեությամբ զբաղվել. Հայաստանն այլևս Ռուսաստանի ծայրագավառն է, Երևանի նահանգը: Նահանգն ընդամենը նահանգապետ է ունենում:

Երկրորդ: Հիմա ոմանք կամ շատերն ուզում են ցարի ուշադրությանը արժանանալ՝ վստահ, թե ով հեռացնի Նիկոլին՝ նա էլ կլինի վարչապետ: Այսօրվանից ձեր վարչապետն էլ, նախագահն էլ Պուտինն է, որը մեզ այնքան է ստորացրել է, որքան կարողացել է: Բայց մեր ԶԼՄ-ները դեռ հիացած գրում են՝ «Ռուսաստանը փրկում է Ղարաբաղի հայկական եկեղեցիները»:

Երրորդ: Ղարաբաղը անկախություն էր ուզում, ստացա՞վ այդ անկախությունը: ԼՂՀ բոլոր իշխանությունները պարզապես դադարել էին խոսել Հայաստանի հետ վերամիավորման մասին: Հիմա հարց եմ տալիս. ողջ ներուժն ու ժամանակը ծախսում էիք Ղարաբաղի անկախացման ճանաչման վրա, բայց ստացանք ռուս-ադրբեջանաթուրքական օկուպացիա:

Մի տարօրինակ բան էլ է նկատվում. ոմանք կամ շատերը մազոխիզմից արագ անցնում են ամեն ինչ մոռանալու վիճակի և ապրում սովորական առօրյայով: Չե՞ք հասկանում, թե ինչ է կատարվել:

Առաջ, եթե միայն Ղարաբաղն ազատագրելու մասին պետք է մտածեինք, հիմա նաև՝ Հայաստանի ազատագրման մասին: Պիտի ազատագրենք ադրբեջանցիներից, թուրքերից, ռուսներից միաժամանակ: Դեռ սելջուկներն ու մոնղոլ-թաթարներն էլ կարող է գան:

Լրջացե՛ք, հայեր: Մեզ ծանր պայքար, տառապագին աշխատանք և անխուսափելի նոր պատերազմ է սպասվում: Սա ֆեյսբուքյան «Հաղթելու ենք» հեշթեգը չէ, մենք իրական հաղթանակներ պետք է կերտենք:
Այս ողբեգական իրականությունը պետք է փոխենք»:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!