Без рубрики

Սխալ է մեղքը գցել Նիկոլ Փաշինյանի վրա … Գարի Կասպարովի հայտարարությունը

Ազատ Ռուսաստան ֆորում» հեռուստաընկերության եթերում ընդդիմադիր քաղաքական գործիչ, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, «Ազատ Ռուսաստան ֆորումի» գործընկեր Գարի Կասպարովը, նա մասնավորապես ասել է․

Նախ ասեմ, որ պարզվեց՝ Հայաստանը բացարձակապես պատրաստ չէր պատերազմին: Սա երկար տարիների, գրեթե երեք տասնամյակ Ռուսաստանի նկատմամբ անխոհեմ քաղաքական կողմնորոշման արդյունք է և արդյունքը այն լիակատար վստահության, թե Ռուսաստանը միշտ կօգնի և ցույց կտա ոչ միայն քաղաքական, այլև նյութական և, որ ամենակարևորն է, ռազմական օգնություն:

Հայաստանը լիովին հետևում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, բազմաթիվ ամոթալի քվեարկություններ՝ ՄԱԿ-ում, օրինակ՝ Ղրիմի վերաբերյալ, ուղղվածություն դեպի բոլոր տեսակի անջատողական սանձարձակություններ, որոնք, իմ կարծիքով, ճիշտ չասոցացվեցին Ղարաբաղում և Ղարաբաղի հայերի շարժման մեջ, և արդյունքում՝ միջազգային մեկուսացում, վատացան հարաբերությունները Վրաստանի հետ (Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով): Իսկ Ուկրաինան անթաքույց օգնեց Ադրբեջանին, ինչը կրկին Ղրիմի և Դոնբասի հարցն է: Պատահական չէ, որ լուգանդոնյան ղեկավարությունները այժմ բացահայտորեն աջակցում են Հայաստանին: Թվում է, թե այս բարեկամությունը բալաստային է Հայաստանի և նրա միջազգային քաղաքականության համար:

Եվ, հետևաբար, սխալ է մեղքը գցել Նիկոլ Փաշինյանի վրա, ով ստիպված էր ստորագրել այս ստորացուցիչ համաձայնագիրը: Նա պարզապես արձանագրեց, որ Հայաստանը ի վիճակի չէ շարունակելու պատերազմը: Ես լիովին համաձայն եմ, որ այս որոշումը հիմնված էր ռազմական անհրաժեշտության վրա, և հիմքեր չկան կասկածի տակ դնելու նրա խոսքերը, թե զինվորականները պահանջում էին դադարեցնել պատերազմը, քանի որ ռազմական գործողությունների շարունակությունն անիմաստ էր և պարզապես կհանգեցներ շատ ավելի զինվորների և կամավորների մահվան, և դա չէր ազդի պատերազմի արդյունքի վրա:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!