Без рубрики

Երևան ժամանեց Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը

Երևան ժամանեց  Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։
Երկրորդ ինքնաթիռը կժամանի Երևան նոյեմբերի 27-ին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն երեկ այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան: Մակրոնն այսպիսով իր աջակցությունն է ցույց տվել ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայերի կարիքներին։

«Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ»,- ասել է Մակրոնը։

Մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Ֆրանսիայից Երևան է հասել այսօր, երկրորդ չվերթը նախատեսված է նոյեմբերի 27-ին։

Նախագահ Մակրոնը նաև վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը», ինչպես նաև նշել, որ Ֆրանսիան պահանջում է նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար։

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!