Նորություններ

Ֆրանսիան հայտարարել է, որ իրենք սկսում են Ղարաբաղում տուժած հայերին լայն օգնելու ծրագիր

Ֆրանսիայի իշխանությունները հավանություն են տվել և սկսում են իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերին լայն օգնություն ցուցաբերելու ծրագիր: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС-ը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հանձնարարությամբ, Ֆրանսիան կառուցվածքային ջանքեր է սկսում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այս օգնության համակարգի շրջանակներում կմոբիլիզացնեն պետական ​​կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, Coordination Sud կազմակերպության մաս կազմող մարդասիրական ասոցիացիաները», – ասել է Ֆրանսիայի դիվանագիտական ​​վարչությունը: Օգնությունը կտրամադրվի երեք ոլորտում:

Նշվում է, որ «վերջին շաբաթների ընթացքում ցուցաբերված նախնական շտապ օգնությունից հետո, որը բաղկացած էր Հայաստան վիրաբույժների և բժշկական-վիրաբուժական սարքավորումների խմբեր ուղարկելուց, այժմ կկազմակերպվեն մի շարք այլ թռիչքներ»: Այս ինքնաթիռներից առաջինը, որը վարձակալել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, «արդեն Երեւան է ժամանել»:

Երկրորդ ինքնաթիռի թռիչքը նախատեսված է նոյեմբերի 27-ին:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!