Նորություններ

Արցախում վիրավորված զինծառայողները հաշմանդամության կարգ ստանալու համար պետք դիմեն Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացածները կարող են դիմել Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին` հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու համար:

Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

«Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։
Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»։

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!