Նորություններ

Քաշաթաղում և Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները․ Վարդանյանի համոզմամբ՝ գողությունը կատարել են հայերը

Նոյեմբերի 10-ից հաստատված զինադադարից հետո Արցախի Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները թալանվել են։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի համոզմամբ՝ գողությունը կատարել են հայերը, քանի որ այդ տարածքներ ադրբեջանցիներ չեն մտել։

Իրավաբան․net-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ լաբորատորիայում մնացել է միայն եռաչափ տպիչն ու թվային կառավարմամբ շաղափային լազերային տպիչ հաստոցը։

«Համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն գողացել էին։ Ռոբոտի հավաքածուն բավականին թանկ արժի, 700 հազար դրամից ավելի։ Զանգել եմ Բերձորի վարչակազմ, որպեսզի նրանց օգնությամբ փորձեմ պահպանել գույքը։ Զանգեցի, ինձ ասացին՝ համարեք, որ չկան, երեք ոստիկան է մնացել ամբողջ Քաշաթաղում։ Մոշաթաղի լաբորատորիան էլ վերջին երկու ամսում էինք բացել, բացումը շատ գեղեցիկ էր, չէինք էլ սկսել աշխատել, այստեղ ընդամենը երկու մոնիտոր է մնացել, ամբողջը թալանել էին»,-նշում է նաև և հավելում, որ իրավապահ մարմիններին դեռ չի դիմել, առանձնապես մեծ հույսեր էլ չի կապում նրանց հետ․ «Գիտեմ, որ արդյունքը զրոյական է լինելու։ Էնտեղ ընդամենը 3 ոստիկան էր մնացել»։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!